ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
Ծննդյան թիվը, ամիսը, օրը
1959 թ., սեպտեբեր, 28
Ծննդյան վայրը
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան
Կրթություն
1966-1976 թթ. Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոց,
1976-1979 թթ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ,
1979 թ. Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի
ֆակուլտետ:
Աշխատանքային փորձ
1987 թ.-ից սկսած մանկավարժական գործունեություն ՝ սկսելով Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 միջն. դպրոցից, որտեղ դասավանդել է «էթիկա և էսթետիկա» առարկան իր իսկ հեղինակային ծրագրով՝ միևնույն ժամանակ վարելով դպրոցի գրադարանի վարիչի պաշտոնը: 1995 թ.-ից նույն առարկան սկսել է դասավանդել Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջն. դպրոցում, որտեղ ստեղծել է «Ինդիվիդիում» դպրոցական թատրոնը, որը գործել է 7 տարի:
2000 թ.-ից Երևանի Ե. Չարենցի անվան դպրոցում ստանձնել է կազմակերպչական ու դաստիարակչական գծով փոխտնօրենի պաշտոնը: Վերապատրաստվել է և դասավանդել Իրավունք առարկայաշարը:
2000 թ.-ից հանդիսանում է Հայ կանանց միջազգային միության (AIWA) մշակույթի և կրթության հանձնաժողովի անդամ:
2005 թ.-ի փետրվարից մինչ օրս «Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու բեմադրիչը:
2006թ. հունիսի 6-ից ԵՊՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն:
Գործունեություն
Համագործակցելով պրոֆեսիոնալ նկարիչի և կոմպոզիտորների հետ` Կարինե Դավթյանը բեմադրել է մի շարք ներկայացումներ` այդ թվում ««Հե՜յ, ո՞վ կա…» պատասխանում է «Ջիմ Դենդին»» (Վ. Սարոյանի երկու համանուն պիեսների զուգորդում է, 2005թ.), Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» (նկարիչ` Աննա Հարությունյան, կոմպոզիտոր` Մարտին Վարդազարյան, 2005թ.), «Ես իմ անուշ Հայաստանի…»` նվիրված Չարենցի 110-ամյակին (սցենարի հեղինակ` Կարինե Դավթյան, նկարիչ` Աննա Հարությունյան, կոմպոզիտորներ` Արամ և Դավիթ Սաթյաններ, 2007թ.), «Ցուցակ»` Աղասի Այվազյանի պատմվածքների հիման վրա (նկարիչ` Աննա Հարությունյան, 2008թ.), «Ընկեր Բ. Փանջունի»` Երվանդ Օտյանի համանուն ստեղծագործության վրա (նկարիչ` Աննա Հարությունյան, կոմպոզիտոր` Մարտին Վարդազարյան, 2010թ.), «Կարոտ» ներկայացում` Նոդար Դումբաձեի համանուն պատմվածքի հիման վրա (նկարիչ` Աննա Հարությունյան, 2011թ.), «Եվ Այր մի` Մաշտոց անուն»` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի առթիվ (նկարիչ` Աննա Հարությունյան, կոմպոզիտոր` Արթուր Հակոբյան, 2011թ.), Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա մոնոներկայացում` ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի մասնակցությամբ (կոմպոզիտոր` Արթուր Հակոբյան, 2014թ.), Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» երաժշտական ներկայացում (նկարիչ` Աննա Հարությունյան, կոմպոզիտոր` Էդգար Գյանջումյան, 2014թ.), բոստոնահայ գրող Ջոյս Վան Դայկի «Աքսորվածները» երազ-պիեսի անգլերեն լեզվով բեմադրված ընթերցանություն (նկարիչ` Աննա Հարությունյան, 2014թ.): Տարբեր տարիներին «Համալսարանական» թատրոն-ստուդիան մասնակցել է ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնին (««Հե~յ, ո՞վ կա…» պատասխանում է «Ջիմ Դենդին»», «Քաջ Նազար» (2006), «Ես իմ անուշ Հայաստանի…» (2007), «Ցուցակ» (2008), -«Ընկեր Բ. Փանջունի» (2010), «Ռոմեո և Ջուլիետ» (2014)) և ԱրտՖեստ առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնին («Ցուցակ»(2013))` արժանանալով տարբեր մրցանակների, այդ թվում` «Հատուկ մրցանակ», ԱրտՖեստի սիմվոլիկ արձանիկ, «Հանդիսատեսի համակրանք»: Կարինե Դավթյանը նաև համալսարանում իրականացված մի շարք մշակութային ծրագրերի հեղինակ է (ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողություն, Մշակութային դաստիարակությունը որպես ուսանողի հոգեկերտվածքի խթան, ԵՊՀ կինոակումբ և այլն):
Պատվոգրեր և մեդալներ
Տարիների կատարած երկարատև հսկայածավալ և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով` այդ թվում ԵՊՀ 90-ամյակի առթիվ ԵՊՀ ոսկե մեդալ (2009), ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան մեդալ ռազմահայրենասիրական դաստիարակություն իրականացնելու, Հայաստանի և Արցախի զորամասերում համերգային ծրագրերով հանդես գալու համար (2012), ԵՊՀ 95-ամյակի առթիվ ԵՊՀ հուշամեդալ (2014):
Էլ. հասցե՝ [email protected]
Աշխ. հեռ.՝ +374 60 71 01 84