ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ

        1-14 հուլիս

Դասընթացի նպատակն է Սփյուռքում գործող ազգային երգի խմբերի խմբավարներին և պարուսույցներին ծանոթացնել հայկական երգերի ու պարերի յուրահատկությանը, գաղափարական ուղղվածությանը, պատմական նշանակությանը, մշակման եղանակներին, կառուցվածքային դասակարգմանը, ավանդաբար ժառանգված ժողովրդական պարանմուշներին և երգ-երաժշտությանը: Դասընթացները կվարեն հանրապետության ճանաչված երաժշտագետներ, պարուսույցներ: