ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
01-14 հուլիս
Դասընթացին կարող են մասնակցել 20 տարեկանից բարձր սփյուռքի հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձիք, խորհուրդների անդամներ, ներկայացուցիչներ, ովքեր ունեն համայնքներում աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ: Դասընթացի նպատակն է ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապերի հաստատում հայրենիքի հետ, ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեությանը և համակարգին, նպաստել Սփյուռքի համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, համայնքների ինքնակառավարման նոր գործընթացների ներդրմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, կմշակվեն ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության նոր կառուցակարգեր:
Դասընթացի իրականացումը ենթադրում է.
ա) աշխատանք փոքր խմբի շրջանակներում, որը կսկսվի աշխատանքային թիմերի ձևավորմամբ, կընթանա մասնագիտական քննարկումներով, կամփոփվի ավարտական նախագծերի պատրաստմամբ: Ավարտական նախագիծը դասընթացի մասնակիցների կողմից պետք է ներկայացվի համակարգչային ցուցադրման ձևաչափով (Powerpoint): Յուրաքանչյուր թիմ պետք է ներկայացնի իր նախագիծը:
բ) մասնագիտական դասախոսությունների կազմակերպում:
գ) գործնական հանդիպումների կազմակերպում: