ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

01-14 հուլիս

 

Դասընթացին կարող են մասնակցել 20 տարեկանից բարձր սփյուռքի հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձիք, խորհուրդների անդամներ, ներկայացուցիչներ, ովքեր ունեն համայնքներում աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ: Դասընթացի նպատակն է ստեղծել փոխադարձ ճանաչողության դաշտ, կապերի հաստատում հայրենիքի հետ, ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթու­թյուններին, ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեությանը և համակարգին, նպաստել Սփյուռքի համայնքային կառույցների կայացմանը, հայապահպանական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, համայնքների ինքնակառավարման նոր գործընթաց­ների ներդրմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հանդիպումներ պետական իշխանության համակարգի ներկայացուցիչների, կմշակվեն ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության նոր կառուցակարգեր:

Դասընթացի իրականացումը ենթադրում է.

ա) աշխատանք փոքր խմբի շրջանակներում, որը կսկսվի աշխատանքային թիմերի ձևավորմամբ, կընթանա մասնագիտական քննարկումներով, կամփոփվի ավարտական նախագծերի պատրաստմամբ: Ավարտական նախագիծը դասընթացի մասնակիցների կողմից պետք է ներկայացվի համակարգչային ցուցադրման ձևաչափով (Powerpoint): Յուրաքանչյուր թիմ պետք է ներկայացնի իր նախագիծը:

բմասնագիտական դասախոսությունների կազմակերպում:

գգործնական հանդիպումների կազմակերպում: