Դպրոց >> Կրթական գործ >> Ծանոթանալ

 ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ, ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ 

1-28 հուլիս 

Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփյուռքի ազգային վարժարանների, ամենօրյա և մեկօրյա դպրոցների տնօրեններ, հայոց լեզվի և պատմության ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատվություն է տրվելու գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական և դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ փորձի փոխանակմանը, հայաստանյան կրթօջախների մասնագետների և մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև քննարկումներ համայնքներում հայապահպանության, երիտասարդության հայեցի կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացման գործում Սփյուռքի կրթօջախների դերակատարության բարձրացման հարցերին:

Տպել
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց