ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1-14 հուլիս

Դասընթացը հնարավորություն կտա վերապատրաստվելու ինչպես Սփյուռքի հայկական ԶԼՄ-ներում աշխատող, այնպես էլ համայքների կողմից երաշխավորված լրագրողներին, ովքեր պատրաստվում են աշխատել համայնքային մամուլում: Դասընթացները կվարեն փորձառու մասնագետները: Լրագրողները տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում կստանան համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև կծանոթանան Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնախնդիրներին: