ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ
1-28 հուլիս
Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) ուսուցումն իրականացվելու է երեք մակարդակով՝
- հայերեն՝ սկսնակների համար,
- հայերենի ուսուցման նախամիջին (ցածր) մակարդակ,
- հայերենի ուսուցման միջին մակարդակ:
Դասընթացին կարող են մասնակցել միայն սփյուռքահայերը: Ըստ լեզվական իմացության՝ կառանձնացվեն համապատասխան խմբեր, իսկ դասընթացները կվարեն համալսարանական լեզվաբան-մանկավարժներ: Հայերենի ուսուցման գործընթացում կզուգակցվեն տեսական ու գործնական պարապմունքները: Սովորողները հնարավորություն կունենան լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդներով և համապատասխան տեխնիկական միջոցներով ոչ միայն սովորելու մայրենի լեզուն, այլև տարբեր միջավայրերում հաղորդակցվելու և ստացած գիտելիքները կիրառելու:
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, ՀՀ սփյուռքի նախարարություն,Վազգեն Սարգսյան 3,Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)Երևանի պետական համալսարան,Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,Հեռ.`(+374 60) 71 00 92© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց