![]() |
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ 1-28 հուլիս Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) ուսուցումն իրականացվելու է երեք մակարդակով՝
Դասընթացին կարող են մասնակցել միայն սփյուռքահայերը: Ըստ լեզվական իմացության՝ կառանձնացվեն համապատասխան խմբեր, իսկ դասընթացները կվարեն համալսարանական լեզվաբան-մանկավարժներ: Հայերենի ուսուցման գործընթացում կզուգակցվեն տեսական ու գործնական պարապմունքները: Սովորողները հնարավորություն կունենան լեզվի ուսուցման ժամանակակից մեթոդներով և համապատասխան տեխնիկական միջոցներով ոչ միայն սովորելու մայրենի լեզուն, այլև տարբեր միջավայրերում հաղորդակցվելու և ստացած գիտելիքները կիրառելու: |