Նորություններ
Տպել

 

 

  Այսօր՝ հուլիսի 4-ին, «Սփյուռք» ամառային դպրոցի Հայոց լեզվի և պատմության, կրթական գործի վերապատրաստման դասընթացների երկրորդ օրն է: Միջին և ավագ դպրոցի ուսուցիչները առավոտյան դասընթացը սկսեցին Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մկրտչյանի հետ:

 

  Լարիսա Մկրտչյանը ներկայացնում էր տարբեր դասարանների համար նախատեսված կրթական ծրագրերը, անդրադառնում հայոց լեզվի քերականության տարբեր բաժիններին:  «Գոյականն անցնելիս երեխաներին հարցրեք՝ ովքեր են դասարանում անձնանիշ գոյականներ, և բոլորը վեր կկենան,եթե աշակերտը իր ուզած գոյականը չի գտնում, ապա դու՛րս եկեք լսարանի սահմաններից և թու՛յլ տվեք, որ երեխան գտնի դրանք իր շրջապատում»,-ասում է Լարիսա Մկրտչյանը:  

 

 Գրականության մասին խոսելիս մասնակիցները հիշեցին մի շարք ստեղծագործություններ, միասին արտասանեցին ու երգեցին: 

 

  Դանիայից ժամանած մասնակիցներից մեկն էլ ասաց.«Տիկին Լարիսա, Դուք այնքան պատկերավոր ու գեղեցիկ եք ամեն բան բացատրում, որ ցանկություն եմ ունենում մանուկ դառնալ ու հենց Ձեր դասարանում սովորել»:

 

  Երկրորդ դասընթացը վարեց Բեյրութի Հայկազյան համալսարանի դասախոս, մ.գ.թ. Հակոբ Յակուբյանը: Այն միտված էր հայագիտական առարկաների դասավանդման ընթացքում քննադատական մտածողության զարգացմանը:

 

 Նա մասնավորապես նշեց.«Ոչնչից քննադատական մտածողություն չի ստեղծվում,դրա համար կրթական համապատասխան հիմք է պետք: Յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր սեփական կարծիքն ու հավասարապես գնահատվել»:

 

  Վերջին դասընթացին մասնակիցները հանդիպեցին ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմինե Աշիկյանի հետ և քննարկեցին մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները:

 Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Սոֆի Թովմասյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց