![]() |
![]() |
![]() |
«Սփյուռք» ամառային դպրոցի «Ուսուցիչների վերապատրաստում» ուղղությունը հուլիսի 4-ին հյուրընկալեց Լևոն Շանթի անունը կրող դպրոցի փոխտնօրեններին: Արդեն 19 տարի մանկավարժությամբ զբաղվող Նաիրա Առաքելյանը ծանոթացավ «Կրթական գործ» խմբի մասնակիցների հետ, հետաքրքվեց նրանց ծավալած գործունեության, համայնքներում հանդիպող խնդիրների, դժվարությունների մասին: Շվեդիայից ժամանած Հարութ Էքիզյանը հետաքրքրվեց հայկական դպրոցում հայ երեխաների ներգրավվածությունը մեծացնելու վերաբերյալ, ինչին հաջորդեց մասնակիցների կառուցողական քննարկումը:
Մասնագիտական փորձի փոխանակմանը հաջորդեց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ Արևիկ Ղազարյանի հետ հանդիպումը, ով դասընթաց անցկացրեց «Կրթության կառավարման հիմունքներ» թեմայով: «Կառավարիչը երեք որակներ պիտի ունենա՝ անձնական, մասնագիտական և կառավարչական. ինչքան լավն է կառավարիչը, այդքան այս հատկանշները ներդաշնակ են»- նշեց Ա. Ղազարյանը և մանրամասն անդրադարձավ սրանցից յուրաքանչյուրին: Ազատ երկխոսության միջոցով քննարկվեցին այն խնդիրները, որոնց հանդիպել են ամառային դպրոցի մասնակիցները իրենց համայնքներում: Դասընթացավարը առաջարկեց կոնֆլիկտների լուծման ուղիներ, որոնք հնարավոր է օգտագործել ոչ միայն աշխատանքում, այլև առօրյայում:
«Ուսոցիչը մարդ է, ով ամբողջ լսարանը պահելով իր տեսադաշտում՝ միաժամանակ կարողանում է անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ. սա է ամենակարևորը ուուցիչ լինելու գործում»,- այս խոսքերով «Սփյուռք» ամառային դպրոցի երկրորդ օրն ամփոփեց դասընթացի պատասխանատու Արմինե Աշիկյանը:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Արուսյակ Կապուկչյան
Վերադառնալ