Նորություններ
![]() |
![]() |
Հուլիսի 4-ին մեկնարկեց Սփյուռք ամառային դպրոցի Հայերենի արագացված ուսուցման դասընթացի «Ռուսախոսների խմբի» առաջին դասը: Մասնակիցները ծանոթացան միմյանց և դասավանդող դասախոսի՝ Նառա Սագսյանի հետ: Առաջին դասին մասնակիցները սերտեցին Մաշտոցյան այբուբենի մի մասը և զարգացրեցին իրենց հաղորդակցման հմտությունները: Դասընթացի ժամանակ մասնակիցները հաղոդակցվում էին հայերենով:
Խմբի անդամներից Վիկա Մկրտչյանը արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան, նա նաև «Արի տուն» ծրագրի մասնակիցներից է եղել: Շատ է ուզում սովորել հայերեն, որովհետև ըստ նրա ամեն հայ պետք է իմանա իր հարազատ լեզուն, խոսի և գրի հենց մայրենի լեզվի միջոցով:
«Հայոց լեզվի իմացությունը շատ կարևոր է մեզ համար, որպեսզի հաջորդ սերնդին փոխանցենք մեր լեզուն, որը կպահպանեն և իրենց հերթին կփոխանցեն սերնդեսերունդ», - նշում է նա:
Տասներկուամյա Մարիամը խմբի ամենափոքր մասնակիցն է, նա ասաց, որ վաղուց էր երազում սովորել հայերեն և այժմ նման հնարավորություն է ստացել: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է խոսի հայերեն: Ես ուրախ եմ, որ այս ծրագրի մասնակիցներից եմ, ինձ համար հետաքրքիր և հաճելի է այս միջավայրում հայերեն սովորելը» - ընդգծեց Մարիամը:
Դասախոս Նառա Սարգսյանը իր խոսքում նշեց, որ օտար երկրում լեզուն պահելը շատ դժվար է և ծրագիրը նպաստում է մասնակիցների լեզվամտածողության ձևավորմանը: Առաջին դասից ստացած տպավորությունները դասախոսը գնահատեց դրական: «Ուրախալի է, որ մասնակիցները ցանկություն ունեն և պատրաստակամ են հայերեն սովորել: Ամենակարևորն այս դեպքում նրանց ազգային ինքնության պահպանման բարձր գիտակցությունն է, սա նշանակում է, որ դասերը արդեն իսկ հաջողված են»,- նշեց դասախոսը:
Վերջում դասն ամփոփվեց մասնակիցների գիտելիքները ստուգող թեստով:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Նանե Պետրոսյան
Վերադառնալ
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան, ՀՀ սփյուռքի նախարարություն,Վազգեն Սարգսյան 3,Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)Երևանի պետական համալսարան,Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,Հեռ.`(+374 60) 71 00 92© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց