![]() |
![]() |
![]() |
«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները ուսումնական ծրագրի շրջանակում այցելում են նաև պատմամշակութային կոթողներ, հուշահամալիրներ և այլուր:
Հուլիսի 4-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, այնուհետև՝ Եռաբլուր զինվորական պանթեոն:
Մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի շուրջ աղոթք հնչեցրին, իրենց մտքերը բարձրաձայնեցին սրբադասված անմեղ զոհերի, Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության, այդ գործում Սփյուռքի ներդրման և այդ գործընթացին միտված աշխատանքների մասին:
Մասնակիցները ուղևորվեցին նաև Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։
Նյութի և տեսանյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Միլենա Մկրտչյան
Վերադառնալ