Նորություններ
Տպել

 

 Արդեն մեկ շաբաթ  է ԵՊՀ-ում «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում մեկնարկել է հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Ռուսախոսների խմբում մայրենի լեզուն յուրացնելու տրամադրվածությունը բավականին բարձր է: Առաջին դասը մասնակիցները սկսեցին Մեսրոպյան այբուբենի ստեղծման պատմության հետ մասին լսելով և սովորելով: Այնուհետև տարբերակեցին գրաբարը միջին հայերենից և աշխարհաբարից, սովորեցին հայերենի ձայնավորները: Մասնակիցները տեսականը լսելուց և յուրացնելուց հետո անցած գործնական հատվածին՝ ընթերցելով  հայերեն փոքրիկ պատմվածքներ:

 Երկրորդ օրը դասը սկսվեց նախորդ օրվա Եռաբլուր և Ծիծեռնակաբերդ այցի մասին մասնակիցների տպավորությունների մասին կիսվելով: Այնուհետև տնային հանձնարարությունները ստուգելուց և սխալները ուղղելուց հետո դասախոս Շաբոյանը նասնակիցներին բացատրեց հայերենի բաղաձայննները, որը յուրացնելուց հետո ուսանողներն անցան առած-ասացվածքներ սովորելուն:

 Օրվա երկրորդ մասում արդեն մասնակիցները և կամավորները մասնակցեցին Ազատության հրապարակում տեղի ունեցող միջոցառումներն:

 Երրորդ օրը մասնակիցները սովորեցին օժանդակ բայերը և դրանց կիրառությանը: Սովորած բառապաշարին  ավելացան տարբեր մասնագիտությունների անունները:

 Մասնագիտական դասերից հետո ծրագրի մասնակիցները ճանաչողական այց կատարեցին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան կենտրոնի ստեղծման պատմությանը, ծավալած գործունեությանը,և ամենակարևորը  շփվեցին իրենց հասակակիցների հետ, հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող և հուզող բոլոր հարցերի պատասխանները:

 Շաբաթվա վերջին օրը դասն մասնակիցները սովորեցին անկանոն բայերը, յ ձայնակապը և թեստային տարբերակով կատարեցին հանձնարարություններ: Շաբաթվա վերջին դասն ավարտեցին  ամբողջ շաբաթվա ընթացքում սովորած նյութերի կրկնությամբ և ևս մեկ անգամ ստացված գիտելիքները ամրապնդելով:

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Կարինե Կիրակոսյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց