Նորություններ
Տպել

  Հուլիսի 6-ին ազգային երգ ու պարի խմբում օրն առավել քան հագեցած էր, այն սկսվեց հայակական  ժողովրդական երգի ուսուցմամբ: Դասն իր հետաքրքիր շարունակությունն ունեցավ Կոմիտասի անվան թանգարանում,  որտեղ մասնակիցներին միացան ԵՊՀ երգչախմբի սաները: Նրանք միասին կատարեցին կոմիտասյան մշակմամբ  երգեր:Կոմիտասի անվան թանգարանի հետազոտությունների բաժնի ղեկավար, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանը մանրամասն բացատրեց Կոմիտասի ֆենոմենը հայ և համաշխահային մշակույթում, իսկ կյանքին ու գործունեությանը ծանոթացան թանգարանային էքսկուրսի ընթացքում:

 Կոմիտասի անվան պանթեոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը անցկացրեց ճանաչողական դասընթաց:  «Մեծանուն հայերի մասին լսել, կարդալ նրանց գրվածքները ու վերջապես լինել պանթեոնում շատ հուզիչ է, ես ուզում եմ ամեն ինչ տեսնել, անվերջ  լսել նրանց մասին պատմություններ »,-տպավորություններով կիսվում է Եկատիրինբուրգից ժամանած Կարապետ Նալբանդյանը:

 Օրվա ավարտին  մասնակիցները այցելեցին նաև Հայաստանի  ժողովրդական  արվեստի պետական թանգարան, որտեղ պահվում են տարիների ընթացքում հավաքված  դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի անկրկնելի նմուշներ: Մեծ էր հատկապես աղջիկների ոգևորությունը. շատերը  որոշեցին ասեղնագործել սովորել:

 

Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Աիդա Կիրակոսյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց