![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մասնագիտական փորձի փոխանակման շրջանակներում սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչները Արմինե Աշիկյանի ուղեկցությամբ հուլիսի 11-ին այցելեցին Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց: Մասնակիցներին դիմավորեց և իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը: Մասնակիցները շրջեցին դպրոցով, ծանոթացան կրթական ծրագրերին:
Դպրոցի աշակերտները հանդես եկան երաժշտական և պարային մի շարք համարներով: Հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք հուզեցին սփյուռքահայ մասնակիցներին, ներկայացվեցին նաև ազգագրական պարեր, երաժշտական կատարումներ: Դպրոցի ուսուցիչների ուղեկցությամբ մասնակիցները շրջեցին դասարաններով, ծանոթացան աշակերտների անհատական և խմբակային աշխատանքներին:
Մասնակիցների հետ գործնական դասը վարեցին դպրոցի փոխտնօրեն Գայանե Անանյանը և տարրական դասարանի ուսուցչուհի Լ. Ամիրխանյանը: Վերջինս լսարանում ներկայացրեց ուսուցման պլանը, կազմակերպված միջոցառումները, ցուցադրեց բազմաթիվ առակների ու ասացվածքների պաստառներ՝ օտարալեզու թարգմանությամբ:
Ուսուցիչները խոսեցին և քննարկեցին «Տեխնոլոգիա» առարկայի դասավանդման մեթոդները, որը հնարավորություն է տալիս զարգացնել երեխաների երևակայությունն ու կարողությունները: Մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին դպրոցի մանկավարժական կազմին և ստացան իրենց հուզող, հետաքրքրող հարցերի պատասխանները: Ուսուցիչներից ոմանք նաև հանդես եկան իրենց կողմից ընդունելի մանկավարժական մեթոդների քննարկմամբ և հետաքրքիր առաջարկություններով:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Անուշիկ Յոլչինյան
Վերադառնալ