Նորություններ
Տպել

Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի «Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության» մասնակցությամբ կազմակերպվեց հեռուստակամուրջ, որն ուղիղ հեռարձակվում էր Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տիրույթներում: 

Քննարկվող հարցերի կողքին ներկայացվեցին նաև «Սփյուռք» ամառային դպրոցի 2016թ. գործունեության շուրջ հարցերը: Դրանց շուրջ հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ծրագրի ղեկավար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ «Հեռուստակամուրջ ՀՀ սփյուռքի նախարարության և Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների միջև» :


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
ՀՀ սփյուռքի նախարարություն,
Վազգեն Սարգսյան 3,
Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)
Երևանի պետական համալսարան,
Ալեք Մանուկյան 1,ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.`(+374 60) 71 00 92
© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց