![]() |
![]() |
![]() |
«Սփյուռք» ամառային դպրոցի երկրորդ շաբաթը սկսեցինք նախորդ օրվա Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանական համալիր և Մայր Աթոռ Ս. Էջմածին այցելությունների տպավորությունների մասին կիսվելով:
Դասի երկրորդ մասը վերաբերում էր քերականությանը և բառապաշարին: Հերթական բառաշարը սովորելուց հետո հերթը բանավոր հաղորդակցմանն էր: Մի փոքր դժվարանալով, բայց մասնակիցները կարողացան պատմել իրենց ընտանիրքի մասին ու նկարագրել իրենց բնակարանը: Հաջորդ օրը սկսեցին առաջին հայատառ թելադրությունը գրելով և տեքստեր կարդալով:
Դասընթացի շրջանակներում եղան այցելություններ ՀՀ պատմության թանգարան ու Մատենադարան: Սփյուռքահայերի մի խումբ՝ կամավորների ուղեկցությամբ այցելեց արվեստի թանգարան, ծանոթացան Այվազովսկու գործերին:
Շաբաթվա վերջում մասնակիցները դասախոսի և կամավորների հետ շրջեցին Երևան քաղաքում, այցելեցին տարբեր տեսարժան վայրեր:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Կարինե Կիրակոսյան
Վերադառնալ