ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ գործակցությամբ  կազմակերպված «Սփյուռք ամառային դպրոցի» ներկայացման շրջանակում ս. թ. մայիսի 12-ին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ էր այցելել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրողական խումբը: ՀՀԻ փոխտնօրեն, դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց դպրոցի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, դասընթացների ուղղությունները, ծրագրերն ու բովանդակությունը: 

Այս մասին առավել մանրամասն՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Աշխարհասփյուռ» հաղորդման շրջանակում: