![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ս.թ. հուլիսի 29-ին Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Հայոց լեզվի արագացված ուսուցում» դասընթացների փակման արարողությունը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ դասախոսական կազմին՝ դասընթացներն ամենայն պատասխանատվությամբ և բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Վ. Մելիքյանը մասնավորապես կարևորեց դպրոցի դերը համայնքներում ազգային ինքնության պահպանման, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության բարձրացման և հայկական մշակույթի տարածման գործում: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ «Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության հետ ԵՊՀ համագործակցությունը արդյունավետ է, դպրոցը տարեցտարի գրանցում է նորանոր հաջողություններ:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը և դպրոցի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին դպրոցի երկու դասընթացների մասնակիցներին:
Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց համերգային ծրագրով. ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների հետ «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ասմունքեցին և ներկայացրին ծրագրի ընթացքում սովորած մի շարք պարեր և երգեր:
Վերադառնալ